
««Մանչեսթեր Յունայթեդից» ստացել եմ 50 շնորհավորանք՝ «Տոտենհեմի» մարզիչ նշանակվելուց հետո»․ Մոուրինիո

«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, որ շատ շնորհավորանքներ է ստացել իր նախկին ակումբից՝ «Մանչեսթեր Յունայթեդից, լոնդոնյան թիմում նշանակվելուց հետո:
«Երեկ ես 50 շնորհավորանք ստացա «Յունայթեդից»` խաղացողներից, աշխատողներից, ղեկավարներից, և դա ինձ համար շատ կարևոր է: Սա հուշում է, որ մարդիկ հարգում են ինձ։
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետ առաջիկա խաղերին, երբ ես խաղում եմ իմ նախկին թիմերի դեմ, ես միայն մեկ կիրք ունեմ։ Սա իմ ներկայիս ակումբն է, այժմ իմ ակումբը «Տոտենհեմն» է»,- ասել է Մոուրինոն:
Սիրարփի Աղաբաբյան