«Սպառողական ոլորտում անվտանգությունը ռեալ մտահոգիչ է». Բաբկեն Պիպոյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ զրուցել ենք Հանրային խորհրդի կազմից դուրս գալու պատճառների, սպասվող թանկացումների, Dimum.am-ի գործարկման, «սև ուրբաթ»-ի և այլ հարցերի շուրջ:
«Եթե մի տեղ դու քեզ այնպես չես զգում, ինչպես կուզենայիր զգալ, այդտեղ անելիք չունես, և ժամանակը ցույց տվեց, որ իմ որոշումը ճիշտ էր: Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի շուրջ ստեղծված աղմուկն այլ կողմն է, և այլ հարց է, թե դու ինչ ես առաջարկում՝ այդ աղմուկին որպես այլընտրանք: Եթե նայենք աղմուկին, ապա դա միշտ կարող է լինել, բայց գործով պետք է հակառակը ցույց տաս»,- ասաց Պիպոյանը՝ ընդգծելով՝ հանրային դաշտում իր գործունեությունը շարունակելու է:
Ինչ վերաբերում է սպառողական շուկայի խնդիրներին, նա հետևյալն ասաց. «Տեսչական մարմինները պետք է ապացուցեն, որ թուղթ նայող չեն, կարող են գործ անել: Սպառողական ոլորտում անվտանգությունը ռեալ մտահոգիչ է և դրա վառ ապացույցներն են այն խնդիրները, որոնք կան. դրանք չեմ ուզում առանձնացնել: Ըստ էության, վերահսկողությունն իրականացվում է փափուկ օրենքների և տնտեսվարողների հետ լեզու գտնելու մեթոդաբանությամբ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում