
Ռոնալդուն ներողություն չի խնդրել «Յուվենթուսի» խաղացողներից

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականից վերադարձել է «Յուվենթուսի» մարզաբազա:
34-ամյա հարձակվողի՝ թիմակիցների հետ վերամիավորումը հանգիստ և սովորական էր, չնայած այն հանգամանքին, որ մինչ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի դադարը նա միանգամից գնաց հանդերձասենյակ՝ «Միլանի» հետ խաղում փոխարինվելուց հետո (1։0), և լքեց մարզադաշտը՝ առանց սպասելու խաղի ավարտին։
Թիմի ներսում այս թեմայով որևէ խոսակցություն չի եղել, Ռոնալդուն ներողություն չի խնդրել, նա աշխատել է անհատական ծրագրով՝ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
«Յուվենթուսը» որոշել է թողնել այս պատմությունն անցյալում, որպեսզի կենտրոնանա խաղի վրա և հասնի դրական արդյունքների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբի ֆուտբոլիստներն ակնկալում են, որ Ռոնալդուն ներողություն կխնդրի «Միլանի» հետ խաղում իր պահվածքի համար:
Սիրարփի Աղաբաբյան