«Վախվորած սիրո և ցինիկ ատելության պադվալների մասին»
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վախվորած սիրո և ցինիկ ատելության պադվալների մասին.
Մոտ երկու տարի մեր երկիրը ցնցումների մեջ է, մարդիկ՝ մոլորության, սպասումների, հիասթափության եւ թավշյա խաբկանքի մեջ։Ատելությունը դարձել է Սեր բառի համարժեքը, մեզանում հիմա ատում են սիրելու պես եւ սիրում են ատելությամբ, ամբողջ կյանքում իրենց խոհանոցային գոգնոցները քնելուց անգամ չհանած կանայք դարձել են «Մոլի» քաղաքագետներ, կարծիք ունեն, պարզվում է, համակարգչի ստեղնաշարն են տկտկացում, ապրի Նիկոլը, որ նրանց բերանը լեզու դրեց։
Բայց, լեզվի հետ միասին դրեց հայհոյանք ու չարություն, եւ ահա, հայտնվել ենք ջրբաժանի առաջ, վաղուց ենք հայտնվել։ Նախկիններից վառված, բայց նախկինների ժամանակ իրենց ապրուստը լավ էլ դրստած տներում այսօր Նիկոլի նկարի առաջ ծնկի են իջնում, բայց իրենք խաբկանքի մեջ են, դա Նիկոլը չէ, դա իրենց վախերն են, քանի որ հասկացել են, ով Նիկոլի որեւէ մասը հրապարակավ չուտի եւ չերկրպագի, կփռվի ասֆալտին, նրա որդու կամ ամուսնու բիզնեսներում ստուգումներ կսկսվեն, նրա եղբորը կամ քրոջը գործից կհեռացնեն եւ այսպես շարունակ․․.
Սրանք պատեհապաշտներն են, մի մեծ բանակ, որը ժամանակին նախկիններին էր քսմսվել եւ իր գործերը առաջ էր տանում, հիմա սրանց է քսմսվում եւ «Մոլի» վերլուծություններ անում ժողովրդավարության, ժողովրդի մասնիկ լինելու, արդարության , նախկինների լափածի մասին, զուգահեռ շարունակելով լափել ու տռզել, զուգահեռ իրենց բիզնեսները ապահովել ու բարգավաճել։Եվ մեր երկրի համար նրանք են վտանգավոր։ Վաղը դարձյալ էս մարդիկ օձի պես գալարվելով սողալու են նոր իշխանության ոտքերի տակ եւ Նիկոլի նկարը շպրտելու են պատուհանից, բայց մեխը չեն հանելու, այդ նույն մեխից են կախվելու բոլոր նոր եկող իշխանությունները․․
Սիրո մասին պադվալային հոգեբանությամբ խոսողը ատելության մունետիկը դարձավ երկու եւ 12 տարի առաջ, նաեւ դրանից առաջ, նա իր բոլոր երբեմնի ժխտումները եւ մերժումները «մոռացած» այսօր եւ տեսախցիկներն է պահպանում եւ կարմիր գծերը եւ բյուջեն է անխնա ցաքուցրիվ անում եւ մանկատների որբուկներին է թողնում բախտի քմահաճույքին։ Լավ է անում, հասնում է բոլորին, քանի որ այն ժամանակ, երբ նա ատելություն էր տարածում, մենք սիրուց էին խոսում, այն ժամանակ, երբ նա կեղծ տեղեկություններ էր տիրաժավորում, մենք դեմոկրատ էինք եւ նրանց ճղճղոցը ցուցանում էինք առավոտից-իրիկուն։
Մարդիկ լսում էին ականջահաճո կեղծիքը․․․
Հիմա, երբ սիրո եւ ատելության պադվալները վտանգավորության աստիճանի մերձեցել են, այլ բան չի մնում, քան խաչով գնալ առաջ, պահել խաչը չարի ու սատանայի դեմ ու սպասել չարի վախճանին։ Եվ գոնե այս անգամ մեր խաչը պիտի լինի երկաթյա, անսասան, որը կրակի մեջ չի այրվի եւ ջրում չի լուծվի․․․Եվ բավ է այլեւս ատելության դեմ պայքարել սիրով, բավ է սերը այսքան էժանացնել եւ սփռել անարժանների ոտքերի տակ, ժամանակն է հասկանալ՝ ակն ընդ ակն, սա է ճշմարիտ ուղին, բավ է ինչքան մարգարիտները շաղ տվեցինք խոզերի առաջ, խոզերին պիտի թողնել իրենց իսկ կեղտի մեջ, այնքան խռխռան , որ շնչահեղձ լինեն իրենք իրենց չարության եւ ատելության ճահճի մեջ․․. Իսկ մենք այդ ճահիճը կչորացնենք եւ կփռենք աշխարհի աչքի առաջ․․․ Աշխարհը սա պիտի տեսնի, որովհետեւ նա մեզ խաբեց։ Սա է առաջ գնալու միակ ճշմարիտ ուղին․․․
Չարի հոգու պադվալները այլեւս մաքրվելու ոչ մի շանս չունեն, որովհետեւ վարակը նրանց արյան մեջ է․․. վիրահատական պիտի լինի միջամտությունը․․․»: