
«Եթե «Ռոման» հիմա խնդրի ինձ վերադառնալ, ես կասեմ՝ «Ոչ»». Տոտտի

«Ռոմայի» նախկին ավագ և տնօրեն Ֆրանչեսկո Տոտտին պատմել է ակումբ հնարավոր վերադարձի մասին:
«Ես շատ նեղացկոտ եմ: Երբ ես որոշում եմ գնալ ինչ-որ ուղիով, ես այն ավարտում եմ: Եթե հիմա («Ռոման») խնդրի ինձ վերադառնալ, դա ինձ համար մեծ դժվարություններ կստեղծի:
Բայց ես կասեմ՝ «ոչ», որովհետև հարգում եմ կայացված որոշումը և ցանկանում եմ շարունակել այս ճանապարհոը: Ես ցանկանում եմ հետևել խաղացողներին և կիսել իմ փորձը նրանց հետ»,- Տոտտիին է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը