«Մեզ անհրաժեշտ է գտնել մեր տեսլականը». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«• Ֆրանսիական հեղափոխությունից հետո բոլոր ազգ-պետությունների նպատակը այդ տարածքներում բնակվող էթնիկ խմբերի կամ բազմաթիվ էթնիկ խմբերի համար պլուրալիստական միջավարի ստեղծումն ու անվտանգ զարգացում ապահովելն է եղել, մի խոսքով՝ խմբի էթնիկ ինքնության անվտանգությունը.

• Մեզ անհրաժեշտ է գտնել մեր տեսլականը՝ գլոբալիստական տեսլականի և դասական ազգ-պետության միջև հավասակշռված մի տեղ.

• Հայ ազգի կառուցվածքը՝ երկու ազգ-պետություն և սփյուռքահահ համայնքներ. Հրամայականն է ուժեղ ազգ-պետություն կառուցելը, տարածաշրջանային ուժային մի հանգույց, որը մեզ մոտեցնում է ազգ-պետությանը՝ միևնույն ժամանակ կիրառելով բոլոր առավելություններն ու հնարավորությունները, որոնք ընձեռում են Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսատանում, Հնդկաստանում ու Սինգապուրում առկա սփյուռքահայ համայնքները.

• Սա նշանակում է, որ ինչպես թոքերը՝ այս դեպքում երկու ազգ-պետությունները և Սփյուռքը, մենք պետք է ստեղծենք առողջ սիմբիոտիկ հարաբերություններ, որոնց նպատակը մեկն է՝ ամրապնդել հայկական ինքնությունը: Մարտահրավերները շատ են, և դրանց հաղթահարումը պահանջում է ադապտիվ առաջնորդություն, որը թույլ կտա ուժեղացնել մի քանի առանցքային արժեքներ, բայց ամենակարևորը՝ կառավարել տարբերությունները: Մենք հասկանում ենք, որ սփյուռքահայերին պետք է խրախուսել, որպեսզի նրանք իրենց երկրների հավատարիմ քաղաքացիները լինեն և միևնույն ժամանակ պահպանեն իրենց հայկական ինքնության էական տարրերը:

Մենք մի քանի տեսլական ունենք, սակայն լավագույն տեսլականն անգամ ոչինչ է առանց հաղորդակցման, առանց ուղենիշային կոալիցիաների մոբիլիզացման՝ ի թիվս Հայ Ազգի այլ կառուցվածքային միավորների: Մենք հենց այս գործընթացում պետք է լինենք և փորձենք համապատասխան ռազմավարություններ ձևավորել»:

Տեսանյութեր

Լրահոս