«Վաղը «հեղափոխականները» պահանջելու են Փաշինյանի անհապաղ հրաժարականը

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ ինձ և իմ Հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝ մարդը աշխատի:

Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը՝ «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը:

Հ.Գ. Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստական իշխանություն և հեղափոխություններ, այլ ազգային արժեքների վրա պինդ կանգնած պետականամետ քաղաքական համակարգ և էվոլուցիոն բարեփոխումների համակարգային ծրագիր: Իսկ դրա համար պետք է զերծ մնալ թե՛ հեղափոխություններից և թե՛ պոպուլիզմից ու առաջնորդվել հստակ իզմերով:

Հ.Հ.Գ. Դրան հասնելու առաջին քայլը՝ պարտադրել անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք պետք է անցնեն գաղափարական, այլ ոչ թե անձնական բանավեճերի պայմաններում»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=560117141456052&id=333386077462494&__xts__[0]=68.ARBDf5hoBETdtgbOgw6oxhQVYwClp8qj0au2YYA2wzifXPi4TrJn58zofmPX7F6OZ2a5_S6Igke-2vhruYXvWveutIOvy6mKDtIH4NbjSBN56BDDQFKiLalI0iqkwTkWBHHD7NRplAmXxqCZ5XApMCtiVfxpSEF1tF0Xe3dC2CVmUV4ByJm3OjKLO9jQ104n4M_2t3oH_CSNBQczlvrBNPVXTU0ze4OlKFiFgF9ytgnIof1EDwZaoFJIlBQzZCcN62BrKxe1cNBDsett8APNN2S23PvvsHiwTHHqID1niHQncyPFOFHA4P9ioV-kUVw&__tn__=-R0.g

Տեսանյութեր

Լրահոս