Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր։ Ցանկություն կա, որպեսզի Իրանը Հայաստանի միջոցով և Վրաստանով միանա Եվրոպային։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե հայ-իրանական երկագծի կառուցման ծրագիրն արդյո՞ք ԻԻՀ կառավարության օրակարգում է, և իրանական կողմն ի՞նչ քայլեր է իրականացնում այն կյանքի կոչելու համար։
Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։
«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի կարողանա ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Համերգների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Քաղաքական գործընթացներին հետևելիս ակնհայտ է մի բան. եթե որևէ երևույթի ու իրադարձության մասին խոսում են պարբերաբար, ավելին, այն դառնում է լայն զանգվածների քննարկման ու մեկնաբանության առարկա, նշանակում է՝ կայացած իրադարձություն է։ Օրերս Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական համագումարը, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ նախագահի՝ ԵԺԿ համագումարին հնչեցրած թեզերը շարունակում են ՀՀ քաղաքական դաշտում քննարկումների և զանազան մեկնաբանությունների առիթ հանդիսանալ։
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին նամակ հանձնելուց անցել է 2 օր: Դիմողները դեռ պատասխան չունեն, սակայն չեն շտապում եզրահանգումներ անել, ասում են՝ քանի որ ըստ կանոնակարգի՝ 3 աշխատանքային օրում պետք է պատասխան տան, իսկ այդ օրը լրանում է երկուշաբթի, կսպասեն: Նախաձեռնող խմբի անդամների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց Համալսարանում: Սպասելու ընթացքում, սակայն, խումբը ձեռքերը ծալած չի նստել:
«Կուսակցությունների մասին» օրենքը կփոփոխվի: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Նոյեմբերի 22-ի առավոտյան Բրյուսելում ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին կոչ են արել դադարեցնել հայոց լեզվի և պատմության դեմ պայքարը և հրաժարական տալ:
Նոյեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական` «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան:
Զագրեբում ԵԺԿ համագումարի ընթացքում ՀՀ երրորդ նախագահի ելույթը մեսիջ էր, որ անցել է մեկ ու կես տարի, բայց չեն լուծվել այն խնդիրները, որոնց լուծման հեռանկարը ժողովրդին հանեց փողոց: Այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի ելույթը «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բանախոսի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանն այսօր էլ իր բարձունքում է: Ես համաձայն եմ Երրորդ նախագահի այն հայտարարության հետ, որ պետք է պայքարել պոպուլիզմի դեմ, որովհետև հիմա, բացի դրանից, այլ բան չկա: Հեղափոխական Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է ապրում, չեն կատարվում տրված խոստումները՝ ներգաղթ, բյուջեի եռակի աճ: Մի քանի կիլոմետր ասֆալտ անելով՝ փորձում են ցույց տալ, որ՝ տեսե՛ք՝ ինչ լավն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:
Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով նոյեմբերի 21-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրահանգավորումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում եւ հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները եւ սիրուհիները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հռոմում հանդիպում է Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
Գերմանիան Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կարիքն ունի, չնայած վիճելի հարցերին:
Թուրքիայի եւ Ղրիմի միջեւ լաստանավային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2017 թվականին, վերականգնվել է:
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:
Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել երկրի տարածքից ամերիկյան միջուկային զենքի «միակողմանի դուրսբերման» դեմ: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ նոյեմբերի 15-ին տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:
Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ադրբեջանցի «բլոգերի» հետ տեղի ունեցած միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ։
Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը, հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն բրիֆինգում։ Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:
Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը անընդունելի է։