
«Մասնագետներն ամբողջ աշխարհում շատ թանկ արժեն. գտեք ո՛չ ազգականների, ո՛չ զավակների, ո՛չ էլ սիրուհիների». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում եւ հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները եւ սիրուհիները»: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Այս ցուցումը Լուկաշենկոն տվել է Վիտեբսկի մարզի ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Իսկ նրանք (մասնագետները – խմբ.) ուժով աշխատանքի չեն գա հոլդինգներ: Դուք նրանց հետ համաձայնության եկեք: Իսկ համաձայնության կգաք, եթե նրանց լավ վճարեք որպես աշխատավարձ: Ինչ-որտեղ, գուցե, եւ բնակարան տաք: Մասնագետներին անհրաժեշտ է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում շատ թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականների, ո՛չ զավակների, ո՛չ էլ սիրուհիների, այլ լավ մասնագետների եւ ուղարկեք այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: