«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի դեմ մահափորձից հետո հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցվածք քրգործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թեւկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ջրերը կրկին մեկ առվով չեն հոսել: Գրել էինք, որ Իգոր Խաչատուրովը անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվել էր Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից, սակայն կրկին փոշմանել է եւ դիմել է դատարան նույն պահանջով:
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին GG առցանց ծառայությունը առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին գրեթե կրկնակի բարձրացրել է սակագները։ Նախկինում նման պրակտիկա կիրառում էին նաեւ առցանց տաքսի այլ ծառայությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռուստահարցազրույցի անոնսը կտրուկ արագացրեց պրոցեսները։ Եթե նախկինում հատուկենտ իշխանականներ էին պահանջում նրա հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից, ապա երեկ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը հրավիրվեց հենց այդ հարցով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք եւս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, եւ դա՝ այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարեւոր նախագիծ։ Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլեւս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջեւ մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը:
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն վստահեցնում է, թե «Վերնատան» ձեւաչափին չի միանալու, բայց Գագիկ Ծառուկյանը Ծառուկյան չէր լինի, եթե այս անգամ էլ սեփական քաղաքական հետագծին հավատարիմ չմնար։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը «վերակենդանացնում» է բիզնեսը։ Գործարարին պատկանող գինու, կոնյակի եւ օղու գործարանն արդեն մոտ 2 ամիս է՝ ավելացրել է արտադրանքի ծավալը, աշխատում են «գիշեր-ցերեկ» ռեժիմով։ «Վեդի ալկոյի» Մանվելի գործերը սկսեցին «թարս գնալ», երբ 2008-ին, լինելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, միացավ ՀՀ առաջին նախագահի առաջնորդած համաժողովրդական շարժմանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենեւին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թեւում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից եւեթ «ատամ ցույց տվել» Վանեցյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին վարչապետ Փաշինյանի հանդիպման սկանդալային ընթացքի, Բաքվի հատուկ ծառայությունից վիդեոբլոգեր ներկայացածի` եկեղեցի մուտք գործելու եւ ՀՀ վարչապետին հարցեր ուղղելու հնարավորության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի «Կրակեմ Հրաչի» հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Միջազգային պրակտիկան, այդ թվում եւ Վենետիկի հանձնաժողովը, նոնսենս է համարում որեւէ ժամկետի` «էսինչ օրը, էսինչ ժամը» մոտեցումը, օրենքը պետք է ընդհանուր կարգավորումներ սահմանի»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը կառավարության կողմից հավանության արժանացած նախագծերի փաթեթի առնչությամբ, համաձայն որի` ՍԴ գործող դատավորների համար սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին լիամասշտաբ նախատիպը պայթել է ԱՄՆ-ի Բոկա Չիկայի շրջանի (Տեխասի նահանգ) արձակման համալիրում տեղի ունեցած փորձարկումների ընթացքում:
Google ընկերությունը պլանավորում է խստացնել այն կանոնները, որոնք վերաբերում են քաղաքական գովազդ զետեղելուն: Այդ մասին ասված է նոյեմբերի 20-ին նրա կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը WhatsApp մեսենջերի բոլոր օգտատերերին հորդորել է հեռացնել այն իրենց սմարթֆոններից։
Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում նա գտել է արարածների հետքեր, որոնք նման են երկրային միջատներին, գրում է Science Alert-ը:
Watch What Happens Live with Andy Cohen հեռուստածրագրի եթերում Սելին Դիոնը պատմել է, որ սեր «չի փնտրում» ամուսնու մահից հետո, բայց պատրաստ է նոր հարաբերությունների։
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում, մասնավորապես, նշում է , որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺ-ում, հեռացվել է:
Արագ թխվածքաբլիթներ, ինչպես մայրիկի մոտ:
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանվել է երաժիշտ Քոդի Սիմփսոնից այն բանից մեկ ամիս հետո, երբ նրանք հայտարարեցին իրենց սիրավեպի մասին, տեղեկացնում է Mirror-ը:
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram-ում ամենից շատ է վաստակում գովազդից:
Յորքշիրում Լիդսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ այն ուսանողները, ովքեր բաց են թողնում նախաճաշը, ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան նրանք, ովքեր առավոտյան սնունդ են ընդունում, գրում է News Medical Life Science-ը:
Անցած մի քանի տարիների ընթացքում սննդաբանները և առողջ ապրելակերպի ջատագովներն իրական պատերազմ են հայտարարել շաքարի դեմ: Իսկապես, շաքարն ապահովում է կալորիաներով, բայց ունի նվազագույն սննդային արժեք:
Ֆինանսական ու բանկային կայունության համար մի պահ սպառնալիքներ ստեղծվեցին «թավշյա հեղափոխության» օրերին։ Բայց հաջողվեց առանց մեծ կորուստների դուրս գալ այդ իրավիճակից։ Ճիշտ է, դրա համար Կենտրոնական բանկը բավական լուրջ գին վճարեց. երկրում ֆինանսական կայունության ապահովման նպատակով 2018թ. ապրիլ-մայիսին Կենտրոնական բանկի պահուստները կրճատվեցին 227 մլն դոլարով, ինչը, անշուշտ, նորմալ երևույթ է նման իրադարձությունների պայմաններում։