Բաժիններ՝

Մաասը հանդես է եկել Գերմանիայից ԱՄՆ-ի միջուկային զենքի դուրսբերման դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել երկրի տարածքից ամերիկյան միջուկային զենքի «միակողմանի դուրսբերման» դեմ: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:

Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Հիրոսիմայում, որտեղ եղել է Ճապոնիա այցի շրջանակներում՝ Մեծ քսանյակի երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար: Գերմանիայի ձախ ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես, Ձախեր կուսակցությունը, Կանաչները բազմիցս հանդես են եկել երկրի տարածքից ԱՄՆ-ի միջուկային զինանոցի դուրսբերման կոչերով: Մաասի կուսակցությունում՝ ԳՍԴԿ-ում, նույնպես հնչել են նման գաղափարներ:

«Ոչ մի բանի չի օգնի, եթե միջուկային զենքը մի երկրից տեղափոխվի մի այլ երկիր: Եթե այն պետք է անհետանա, այն պետք է անհետանա ամենուրեք»,- հայտարարել է Մաասը:
Նա հավելել է, որ միջուկային զինաթափման հարցում պահանջվում են համաձայնություններ «լայն հիմքով, այլ ոչ թե առանձին երկրների վերաբերմամբ»: Ըստ որում նա ընդգծել է, որ հանդես է գալիս հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Եվրոպայում պահվում է ԱՄՆ-ի շուրջ 150 միավոր մարտավարական միջուկային զենք, մասնավորապես, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Նիդեռլանդներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս