«Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես իրեն անվանեց չարիք». Միհրդատ Մադաթյան
Ի՞նչ է նշանակում ինքն իրեն համեմատել Քրիստոսի հետ. Մադաթյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Սերժ Սարգսյանի ելույթը՝ ԵԺԿ համաժողովում, Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Միլանում. քննարկում. ՈՒՂԻՂ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Նոյեմբերի 20-ին՝ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից հետո հայտարարվեց Առողջապահության ոլորտում հայ-արգենտինական կապերն ընդլայնող «Երկրորդ կարծիք» ծրագրի մեկնարկը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Արգենտինայի՝ տարածաշրջանային նշանակության Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի հայաստանյան երկու մանկական հիվանդանոցների՝ «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետ: Նախագծի աջակիցն է Կոնվերս Բանկը:
ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
«Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 20:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հնարավոր է` առաջիկայում վարորդների համար մեքենայի տեխնիկական զննությունը պարտադիր չլինի դրա թերակատարման, ինչպես նաեւ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով: Պարզվում է` տեխզննումը 70 կետից կազմված զննություն է, բայց հայտնի է, որ երբեմն չեն էլ գնում զննության, իսկ լավագույն դեպքում այն ընդամենը 4 կետով են կատարում:
Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին:
ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։
Անցած գիշեր այս աշնան առաջին ձյունն է տեղացել Թբիլիսիի արվարձանում՝ Ծխնեթի, Կոջորի եւ Թաբախմելա ավաններում։
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ-130» բեռնատարը. «ԲՄՎ»-ի 24-ամյա վարորդ Սահակ Ղազանչյանը տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Միհրդատ Մադաթյանը՝ ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի և Նիկոլ Փաշինյանի Միլան կատարած այցի մասին. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:53-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:
Ամերիկացի առնվազն երկու զինվորական է զոհվել Օկլահոմայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վենսի ռազմակայանի մերձակայքում վարժական ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Մի խումբ հանրապետական սենատորներ եւ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են՝ քննարկելու ըստ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչեւ երկու շաբաթ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի գործողություններն «դուրս են գալիս այն բանի շրջանակներից», ինչն արել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը:
Գեղամա լեռներում նախօեին կորած քաղաքացիները հայտնաբերվել են: Նշենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
Բազմաթիվ են փաստերը լրատվամիջոցներում, որ եղել են կեղծիքներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով 1996թ. ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին։
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ բուհ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի ուղղափառ եկեղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով եւ նույն կրքով, ինչ Ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 21-ին Իրանում բողոքողներին կոչ է արել Պետդեպարտամենտ այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք վկայում են իրանական իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղեւնիների եւ այլ փշատերեւների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը:
Համացանցում լայնորեն տարածվում է տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում բերման ենթարկված անձից։ 168.am-ը Ոստիկանության լրատվական վարչության հետ կապ հաստատեց` պարզելու համար, թե ե՞րբ է կատարվել դեպքը, որտե՞ղ ու ի՞նչ հանգամանքներում։