Բաժիններ՝

Մոուրինիոն հունվարին ֆինանսական միջոցներ չի ստանա

«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի կարողանա ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ըստ The Guardian-ի՝ պորտուգալացի մասնագետին տեղեկացրել  են, որ նա պետք է աշխատի ներկայիս կազմի հետ, քանի որ հունվարին ակումբը տրանսֆերների գումար չի ունենա:

«Տոտենհեմը» երեկ հայտարարել է Մոուրինիոյի նշանակման մասին, իսկ մարզչի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:

12 տուրից հետո «Տոտենհեմը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի 14-րդ տեղը: Չեմպիոնների լիգայում չորս խաղից հետո լոնդոնցիները «Բավարիայից» հետո խմբում երկրորդն են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս