Վերականգնվել է լաստանավային հաղորդակցությունը Թուրքիայի և Ղրիմի միջև
Թուրքիայի եւ Ղրիմի միջեւ լաստանավային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2017 թվականին, վերականգնվել է: Լաստանավերը շաբաթական մեկ անգամ կերթեւեկեն Սեւ ծովի Կերչ եւ Զոնգուլդաք նավահանգիստների միջեւ, նոյեմբերի 22-ին հայտնել է «Արտահանման աջակցման հարավային տարածաշրջանային կենտրոն» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Նատալյա Սերովան։
«Այժմ ստացա հաստատում, որ մեզ մոտ գործարկվել է Զոնգուլդաք – Կերչ լաստանավը, շաբաթական մեկ անգամ կանոնավոր մատակարարումներ»,- ասել է նա հանրապետության Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկչության զարգացման պետական խորհրդի կոմիտեի նիստում:
2014 թվականին անցկացված հանրաքվեից եւ Ռուսաստանի հետ Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերամիավորումից հետո Ուկրաինան եւ այլ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի, ռուսաստանցի գործարարների եւ քաղաքական գործիչների, Ղրիմ այցելած մարդկանց եւ այն ընկերությունների դեմ, որոնք գործարարություն են վարում թերակղզում: 2017 թվականի հոկտեմբերին Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին չընդունել այն նավերը, որոնք ժամանում են Ղրիմի նավահանգիստներից: Արգելքը վերաբերում էր ցանկացած դրոշի ներքո նավարկող նավերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: