Միլանի հայկական եկեղեցում վարչապետի հետ հանդիպմանը հայերն էին հրավիրված, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել. ԱԽ քարտուղար. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ադրբեջանցի «բլոգերի» հետ տեղի ունեցած միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նկատեց՝ հանդիպումը բաց էր, իհարկե հայերն էին հրավիրված, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել։ Արմեն Գրիգորյանի խոսքով ստուգումներ բնականաբար եղել են, բայց անհատական ստուգումներ չեն եղել. «Միջոցառմանը մասնակից դառնալու համար վերահսկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել։
Համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով, թե ով էր մասնակցում»,-նշեց Արմեն Գրիգորյանը։