ՀՀ զինված ուժերում արդեն իսկ առաջիկա զորակոչից կստեղծվի մարզական վաշտ:
Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ 9 ամիս առաջ դիմել են նրան, որ կոյուղու հարցը լուծի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում այսօր պարզ կդառնա, թե ով կլինի «Բարսելոնայի» մրցակիցը կիսաեզրափակչում:
«Երբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը եղել են նախարարություններ, խնդիրները պակաս չեն եղել: Ուզո՞ւմ ենք, որ դրանք լինեն քաղաքական գործընթացի մասնակիցներ, որովհետև նախարարություն՝ նշանակում է քաղաքական պաշտոն: Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի, կամ ոստիկանության պետը, որը վաղը կամ մյուս օրը լինելու է պատգամավոր»։
Եվրահանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ-ից ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող է 20 մլրդ դոլարի մաքսատուրք դրվել՝ ի պատասխան Boeing ընկերությանը ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների տրամադրման:
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ:
Ձերբակալման փորձի ժամանակ իրեն վիրավորած Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան վախճանվել է:
Շատերի համար սա սառը ցնցուղի պես մի բան էր՝ այն պատճառով, որ ՏՄՊՊՀ անդամները և նախագահը ունեին դեռ մի քանի տարվա պաշտոնավարման լեգիտիմ իրավունք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել մինչ այդ Արտակ Շաբոյանի հետ նույնիսկ զրույց ունենալ:
Ժողովրդագրական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուսի» հետ խաղից հետո (2:1, առաջին խաղ՝ 1:1) կիսվել է տպավորություններով:
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ապրիլի 16-ին Հելսինկիում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ։
«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում:
«Հումանիտար պրոյեկտներ իրականացնելու շուրջ համաձայնությունը նոր փուլ է կարգավորման գործընթացում, բայց այն չի վերացնելու կողմերի միջև առկա լուրջ բնույթի հակասությունները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ նշելով, որ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած:
Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկում է ներկայացուցիչներ առաջադրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կառավարությունը կքննարկի ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ՝ հոսպիտալ ստեղծելու հարցը։
Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում հունիսի 9-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
«Վերածնված հայրենիք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ 2018 թվականին Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքների երկու երիտասարդ ընտանիքների տրամադրվել է մեկական հղի կով:
«Ֆեյքերի դեմ պայքար իրականում չկա: Կա այն ֆեյքերի դեմ պայքար, որոնք ապատեղեկատվություն են տարածում, որովհետև, եթե մենք հիմա շրջանառենք ֆեյքերի դեմ պայքարը, ապա դա մեզ շատ վտանգավոր տեղ կարող է տանել: Այնպես որ, մենք էլ մեր ձևակերպումներում պետք է ճիշտ արտահայտվենք, որ դա չդառնա հանրային երևույթ»:
«Եթե այդքան կարևոր է, որ նախարարները լինեն իր «մարդկանցից», որն ինքս անընդունելի եմ համարում, եթե իր մարդիկ են՝ գոնե 5-6 հոգի լավ պատրաստված պետք է լինեն, ոչ թե հլու-հնազանդ աշխատանք տանեն, այլ միմյանց հետ լավ առումով «քյալլա» տան, բերեն գաղափարների բախում, ահա այստեղ է առաջընթացը»։
«Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մենք մտածում ենք, որ կարող է՝ մենք շատ լիբերալ ենք, կարող է՝ տեղ կա, որ պետք է ասենք՝ սենց չեղավ, միջամտենք եւ լուծումներ գտնենք»,- այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որևէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»,- նշեց գլխավոր դատախազը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը չի վստահում Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), համարում է, որ պետական այս կառույցը փակ է և ունի ցածր հաշվետվողականություն: Իսկ որպեսզի հակառակը լինի՝ քննչական գործառույթ չպիտի իրականացնի:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից հետո խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին: (0:3, առաջին խաղ`0:1):
Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ճանապարհաշինության համար հատկացվելու է ավելի քան 15 մլրդ դրամ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։