Գևորգ Պետրոսյանը Լենա Նազարյանի հրավիրում է բանավեճի. «Ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն…»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:

Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն…

Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ…

Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝  հեգնում է կարդացողներին…»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=431936897373803&id=100016724891018

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930