Շարունակելով ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը՝ «Ամերիաբանկ»-ը ապրիլի 17-ին իր դռները բացեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հաճախորդների առջև:
Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնվել են հղումներ, ըստ որոնց բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հրո ճարակ դարձած՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին ժամը 19:00-ին:
Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։
Մենք ընտրել ենք Գոռ Հովհաննիսյանին, որովհետև գտնում ենք, որ նա կարող էր լինել անկախ, անաչառ ՍԴ դատարանի դատավոր:
Հնդկաստանում ավելի քան 30 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների եւ ավազամրրիկների պատճառով:
Ապրիլի 17-ին, ժամը 09:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ որևէ խնդիր չկա, հարաբերությունները չէին խաթարվել:
Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:
Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահ Օմար ալ Բաշիրին տնային կալանքից տեղափոխել են Հարթումի բանտ:
Սուպերվարչապետական համակարգից հրաժարումը Հայաստանի ընդդիմության միասնական պահանջն ու քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կազմակերպությունների առաջարկությունն է եղել միշտ, և այն այսօր մերժվում է:
ՀՀ դատախազությունը սկսել է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերանայման գործընթաց, այն շարունակաբար կկատարեն, և ըստ անհրաժեշտության վարույթներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Տևական ժամանակ է, որ մամուլում չեն դադարում լուրերն այն մասին, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից մեկ տարի անց հրապարակային խոսքով է հանդես գալու, որում կպատասխանի հասարակությանը հուզող տարատեսակ հարցերի՝ սկսած «Նիկոլը ճիշտ էր, ես սխավեցի» արտահայտության մեկնաբանությունից՝ մինչև նոր իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը տրվող գնահատականներ։
«Մեզ մոտ ամենազգայուն թեման տրանսպորտի թեման է, և կարելի է արձանագրել, որ տարիների ընթացքում մեր տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել, և բավարար չափով մենք չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների պատշաճ տեղափոխությունը, սա որևէ մեկի համար նորություն չէ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով նախարարության մեկ տարվա աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը:
Էդգար Ծատինյանին ոստիկանությունում խոշտանգելու և մահն առաջացնելու հաղորդման առնչությամբ հարուցվել է քրգործ
Մոսկվան կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:
Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն ապրիլի 16-ին տեղափոխել են Չուլալոնգկոռն հիվանդանոց՝ տենդով:
Ֆրանսիան կարող է բավարար չափով որակյալ աշխատուժ չունենալ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար:
Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։
Ամերիկացի պրոֆեսոր եւ ճարտարապետության պատմաբան Էնդրյու Թելոնը, որը մահացել է 2018 թվականի նոյեմբերին, հասցրել է ստեղծել Փարիզի Աստվածամոր տաճարի ստույգ վիրտուալ 3D-մոդելը, որն աժմ կարող է գտագործվել այդ հուշարձանի վերականգնման համար:
Տրանսպորտը և ճանապարհաշինարարությունն առաջիկայում կփոխանցվի Տարածքային կառավարման նախարարությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով նախարարության մեկ տարվա աշխատանքները և անդրադառնալով առաջիկա ծրագրերին։
Այն մարդու լեգենդը, որը լայվերից սիրում էր բոլորին ու բոլորի մեջ տեսնում էր գող ու կառուպցիոներ, կարծես թե ավարտվում է։ Պետության ի պաշտոնե թիվ 1 հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ ներգրավված է գործում՝ դատախազն ասաց. «Թույլ տվեք այս պահին հարցին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել: Այս պահին ավելին չեմ կարող ասել: Նախաքննության շահն է դա պահանջում»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին: