
«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Կոուտինիոյին ձեռք բերելու մտքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը, որ մինչև վերջերս դիտարկում էր բրազիլացի ֆուտբոլիստի ձեռքբերումը, որոշել է հրաժարվել տրանսֆերից: Որոշման պատճառ է հանդիսացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Կոուտինիոյի՝ դաշտում հայտնվելու պահին երկրպագուների արձագանքը: «Մանչեսթեր Յունայթեդում» հասկացել են, որ երկրպագուները չեն ընդունի կիսապաշտպանին՝ «Լիվերպուլում» նրա անցյալի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է «Բարսելոնային» 100 մլն եվրոյից ավելի գումար վճարել Կոուտինիոյի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը