Բաժիններ՝

ԵՄ-ն հրապարակել է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող է մաքսատուրք դրվել

Եվրահանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ-ից ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող է 20 մլրդ դոլարի մաքսատուրք դրվել՝ ի պատասխան Boeing ընկերությանը ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների տրամադրման:

Ցուցակն ապրիլի 17-ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը տարածել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումից հետո, ըստ որի ԱՄՆ-ի 12 մլրդ դոլարի չափով այդ սուբսիդիաները խախտել են ազնիվ մրցակցության սկզբունքը եվրոպական Airbus-ի հետ։

«Ցուցակը ներառում է ապրանքների ընդարձակ ցանկ՝ ինքնաթիռներից եւ քիմիական նյութերից մինչեւ ագրարային արտադրանք, ներառյալ սառեցված ձուկը, ցիտրուսային մրգերը եւ կետչուպը,-ասված է ԵՀ-ի փաստաթղթում:-Եվրահանձնաժողովը բաց է մնում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս