Բաժիններ՝

ՀՀ զինված ուժերում կստեղծվի մարզական վաշտ

ՀՀ զինված ուժերում արդեն իսկ առաջիկա զորակոչից կստեղծվի մարզական վաշտ: Այդ մասին Ազգային ժողովում պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին պատաասխանելով նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է: Ուզում եմ հիշեցնել, որ սպորտում որոշակի հաջողություններ արձանագրած մարզիկներն արդեն իսկ ազատվում էին ծառայությունից տարկետման միջոցով: Խոսքը գնում է մարզիկների ոսկյա տարիքի մասին՝ 18-27 տարեկան: Մենք հասկանում ենք այս խնդիրը և կարծում ենք, որ մարզական վաշտի միջոցով հնարավոր է դա կարգավորել, ինչը որ արվելու է իմ հրամանով: Այս պահին կարգը մշակվում է, և ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Կստեղծվի նաև սպորտային ակումբ՝ Բանակի կենտրոնական մարզական ակումբ կամ այլ անվանումով, որը հնարավորություն կտա մարզական վաշտից գործուղել մրցումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս