
«Չի կարելի սխալվել նման խաղերում». Լինգարդ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից հետո խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին: (0:3, առաջին խաղ`0:1):
«Չի կարելի սխավել նման խաղերում: Մենք առավելություն ունեինք առաջին 15-20 րոպեներին, և ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե մենք բաց չթողնեինք մեր հնարավորությունները:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և ցույց տվեց իր լավագույն խաղը: Այն, ինչ մենք կարող ենք անել հիմա, առաջ գնալն է: Այս զույգում մենք ամենասկզբից էլ համարվում էինք աութսայդեր, բայց մենք պետք է հավատայինք մեր ուժերին:
Կրկնում եմ, եթե խաղի առաջին մասն ընթանար մեր օգտին, խաղն այլ սցենարով կընթանար: Նման խաղերում յուրաքանչյուր սխալը ոսկու արժեք ունի:
Չեմպիոնների լիգան մեծ մրցաշար է, բայց մենք կպայքարենք այստեղ վերադառնալու համար»,- ասել է Լինգարդը:
Սիրարփի Աղաբաբյան