«Սկզբում փրկվեցինք փոթորկից, իսկ երկրորդ կեսին «Յուվենթուսի» մոտ խաղը չստացվեց». «Այաքսի» մարզիչ
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուսի» հետ խաղից հետո (2:1, առաջին խաղ՝ 1:1) կիսվել է տպավորություններով:
«Այս խաղն ամբողջովին տարբերվում է Մադրիդում կայացած խաղից: Սկզբում եղավ ճակատամարտ, շատ ֆիզիկական պայքար:
Մենք լավ կազմակերպված էինք, բայց ստիպված եղանք փրկվել փոթորկից: Կային միայն մի քանի պահեր, որոնց ընթացքում ինչ-որ բան չաշխատեց:
Երկրորդ կեսին «Յուվենթուսի» մոտ խաղը չստացվեց, դաշտում առաջացան շատ ազատ տարածություններ: Հետո մենք հնարավորություն ունեցանք ավելի շատ ֆուտբոլ խաղալ և ստեղծեցինք 3-4 երկաթե պահեր:
Մենք պետք է ավելի շուտ լուծեինք մեր հարցերը խաղում, բայց մենք սպասեցինք ստանդարտին և խփեցինք հաղթական գոլը»,- ասել է մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան