«Պորտու»-«Լիվերպուլ». ո՞վ կխաղա «Բարսելոնայի» հետ
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում այսօր պարզ կդառնա, թե ով կլինի «Բարսելոնայի» մրցակիցը կիսաեզրափակչում:
«Պորտու»
«Պորտուի» համար մրցաշրջանի առաջին մասը շատ հաջող էր՝ «Բենֆիկայի» ճգնաժամի պատճառով: Սերխիո Կոնսիսիաուի թիմը խնդիրներ չուներ առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայում էլ ուժեղագույն խմբում չէր: Սակայն, հիմա իրավիճակը փոխվել է, «արծիվները» միացել են չեմպիոնական մրցավազքին, իսկ փլեյ-օֆֆում մրցակիցը նորից «Լիվերպուլն» է:
Չեմպիոնների լիգայում՝ «Շալկեի», «Գալաթասարայի» և «Լոկոմոտիվի» խմբում, պորտուգալացիներն առաջին տեղը գրավեցին:
1/8 եզրափակչում «Պորտուի» մրցակիցը «Ռոման» էր: Հռոմում «վիշապները» պարտվեցին 1:2 հաշվով և նույն հաշվով հաղթեցին պատասխան խաղում: Լրացուցիչ ժամանակի ընթացքում պորտուգալացիները կարողացան գոլ խփել 11-մետրանոց հարվածից: Հենց այս միակ գոլն էր, որ պորտուգալացիներին դուրս բերեց քառորդ եզափակիչ: Անցյալ տարի «Պորտուն» կարողացավ հասնել միայն 1/8 եզրափակիչ, որից հետո նրանց դուրս թողեց հենց «Լիվերպուլը»:
«Պորտուն» համառ պայքար է մղում առաջնությունում «Բենֆիկայի» դեմ, սակայն մինչ օրս չի արդարացնում կանխատեսումները` զիջելով մրցակցին առաջին հորիզոնականը:
Էնֆիլդում պորտուգալական թիմը չցուցադրեց իր լավագույն խաղը՝ զիջելով մրցակցին 2:0 հաշվով: Հիմա «Պորտուի» հնարավորություններն ավելի քիչ են, սակայն թիմը չի պատրաստվում զիջել:
Այս խաղում թիմին դժվար թե կարողանան օգնել Վենսան Աբուբաքարը և Ֆաբիանոն:
«Լիվերպուլ»
«Լիվերպուլն» այս մրցաշրջանում պայքարում է թե՛ Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և թե՛ Չեմպիոնների լիգայում:
Պրեմիեր լիգայում համառ պայքարը շարունակվում է: Վերջին տուրում Կլոպի սաներն առանց մեծ դժվարությունների հաղթեցին «Չելսիին»՝ ուղարկելով մրցակցի դարպասը երկու անպատասխան գնդակ:
«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ շատ դժվարությամբ՝ միայն վերջին տուրում հաղթելով իտալական «Նապոլիին» (1:0): «Լիվերպուլը» կարողացավ դա անել իր դաշտում՝ հաղթելով ընթացիկ մրցաշարի՝ սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերում: Յուրգեն Կլոպի թիմն «Էնֆիլդում» նաև հաղթել է ՊՍԺ-ին (3:2) և «Ցրվենա Զվեզդային» (4:0): Մրցակցի հարկի տակ Կլոպի սաները պարտվեցին բոլոր խաղերում, ինչն էլ հանգեցրեց նման արդյունքի:
Երկար ժամանակ վնասվածք ունեցող Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին միացել է նաև Ադամ Լալանան:
«Պորտուն» աաջին խաղում չարդարացրեց երկրպագուների սպասելիքները և լքեց Էնֆիլդը պարտությամբ: Սակայն այս խաղում պորտուգալացիները չեն պատրաստվում պարզապես հանձնվել: Այժմ պորտուգալացիները կորցնելու ոչինչ չունեն, ուստի նրանք ակնհայտորեն ավելի ագրեսիվ են խաղալու հարձակման գծում: Բացի այդ, սեփական դաշտում «վիշապների» վիճակագրությունը պարզապես գերազանց է:
«Լիվերպուլը»՝ թե՛ անցյալ մրցաշրջանում, թե՛ նախորդ խաղում «վիշապների» հետ խնդիրներ չունեցավ և այսօր էլ հանդիպման հստակ ֆավորիտն է: Անգլիացիներն առհասարակ համարվում են այս զույգի ֆավորիտը: «Կարմիրները» լավ վիճակում են և կարող են ևս մեկ անգամ ջախջախել մրցակցին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ «Պորտու»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան