Բաժիններ՝

«Մի գազալցակայանը օրը հազար անգամ տուգանեք, նույնն էլ բենզալցակայանին». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցակայաններում և բենզալցակայաններում ՀԴՄ-ներ չտրամադրելու խնդրին:

«Ինչո՞ւ չեք լուծում գազալցակայանների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան»,դիմելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին`ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսկողության ներքո է: «Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չենք կարող հետևել ամեն մի գործարքին»,- ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել կտրոն չտրամադրելու համար:

Ի պատասխանեց նշվեց, որ սահմանափակում չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս