
«Իհարկե, զգացված եմ, որ պարոն Ծառուկյանը փորձել է համեստ անձիս կենսագրությանը ծանոթանալ, բայց ով ներկայացել է, սխալ է ներկայացրել»

«Ես, իհարկե, զգացված եմ, որ պարոն Ծառուկյանը փորձել է համեստ անձիս կենսագրությանը ծանոթանալ, բայց ով ներկայացել է իմ կենսագրությունը, ուղղակի սխալ է ներկայացրել: Ես «Հայկական ժամանակում» ոչ թե 10, այլ 15 տարի եմ աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
Ըստ նրա՝ որպես լրագրող աշխատած տարիներն իր կենսագրության ամենապայծառ շրջաններից է. «Ես հպարտ եմ հասարակ լրագրող լինելով»: