Բաժիններ՝

Փարիզում տրվեց «Ֆրանսիայի կառույցի» մեկնարկը՝ Նոտր Դամի վերակառուցման համար

Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Մյուրիել Պենիկոն ապրիլի 18-ին հայտարարել է «Ֆրանսիայի կառույց» կոչվող նախագծի գործարկման մասին՝ երիտասարդ մասնագետներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը ներգրավելու համար, որը տուժել է հրդեհից:

«Այսօր մենք մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի եւ կրթության նախարար Ժան Միշել Բլանկերի հետ գործարկում ենք «Ֆրանսիայի կառույցը»»,- լրագրողներին ասել է աշխատանքի նախարարը շինարարության բնագավառի մասնագետների հետ կայանալիք հանդիպումից առաջ:

Պենիկոն պարզաբանել է, որ նախագծի նպատակն այն մասնագիտությունների ուսուցման առաջարկությունների քանակի մեծացումն է, որոնք անհրաժեշտ են տաճարի վերակառուցման, ինչպես նաեւ ամբողջ երկրում մշակութային ժառանգության վերականգնման համար:

«Սա կոչվում է «Ֆրանսիայի կառույց» եւ հիմնվում է առաջին հերթին տաճարի վերակառուցման վրա, բայց այդ հասկացությունն ավելի լայն է: Եվ դա հնարավորություն կընձեռի ներգրավելու հազարավոր երիտասարդների ամբողջ Ֆրանսիայում»,- նշել է նախարարը: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է տանիքագործներին, ատաղձագործներին, քարագործներին, վիտրաժիստներին, դեկորատորներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930