Վարչապետի նստավայրի վերանորոգման նախագիծը գաղտնի պահվեց
Կառավարության նիստում այսօր հաստատված որոշման նախագծում նշված է, որ Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ ՀՀ վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն։ Որի համար անհրաժեշտ է 63 400 000 դրամ, սակայն, որ 2019 թվականի պետական բյուջեով դրա համար հատկացված միջոցներ չկան:
Վարչապետի աշխատակազմի կողմից մշակված նախագծով առաջարկվում է «կարևորելով և առաջնահերթ խնդիր համարելով» վերանորոգումը՝ փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում։
Մասնավորապես` վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։
Նախագծում, սակայն, չի մանրամասնում, թե կառավարության շենքում վերանորոգման ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն, նախագծի որոշակի կետեր գաղտնի են պահվում, նախագիծը Կառավարության նիստում միաձայն ընդունվեց։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ