
««Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգայում». Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» հանդիպման մասին:
«Ես կարծում եմ, որ Կլոպը կդիտի «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած հանդիպման առաջին տասը րոպեները: Եթե Մանեն, Սալահը և Ֆիրմինիոն լինեին այդ վիճակում, պատկերն այլ կլիներ; Կարծում եմ, որ նրանք կարող են հասկանալ այդ պահերը:
Նման խաղը կարող է կատարյալ լինել «Լիվերպուլի» համար, քանի որ նրանք գիտեն, թե ինչպես վարվել հակագրոհների ժամանակ: Այս թիմը շատ էներգիա ունի, և ֆիզիկական պատրաստվածությունը տարբերվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վիճակից:
Կարծում եմ, որ նրանք «Բարսելոնայի» համար ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Սակայն կատալոնական ակումբը Մեսսին է, և մենք չգիտենք, թե «Լիվերպուլը» կկարողանա՞ նախապատրաստվել նրա դեմ խաղին:
Կարծում եմ՝ այս տարի անգլիական թիմը հաղթելու է Չեմպիոնների լիգայում: «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ֆերդինանդը:
Սիրարփի Աղաբաբյան