Այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման, սահմանների պաշտպանությանը սահմանամերձ համայնքների բնակիչների ներգրավման մասին։
2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Էրեբունու անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Էդվարդ Հ.-ն։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2019թ. Հայաստանի համար լինելու է բավականին պատասխանատու տարի՝ անվտանգային միջավայրի և ռազմաքաղաքական տեսակետից։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջին սպորտի երկրպագուները, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչները, երկրի ղեկավար այրեր վերջին հրաժեշտը տվեցին հայկական և համաշխարհային սպորտի լեգենդ Յուրի Վարդանյանին:
Այսօր ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հարցով քննիչ հանձնաժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահութաբերության մակարդակը 9% է, և այն սահմանված է հայ-ռուսական համաձայնագրով:
Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մոսկովյան այցի առաջին օրն ավարտվել է աշխատանքային ընթրիքով։ Հրավիրված էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներն ու մասնակիցները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, թե հույս ունի հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման հետ:
«Իրանը՝ որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև ինքը, որպես երկրորդ սնուցում՝ կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը»:
Նոյեմբերի 13-ի ցերեկը առանձին շրջաններում, 14-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում անշարժ գույքի շուկայում գների աճը պայմանավորում է նաև հայրենադարձության ակտիվացման գործոնով:
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը:
Նոյեմբերի 13-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի որոշել՝ կլինի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում և արդյոք կառաջադրվի՞ ռեյտինգային ցուցակով:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան, հավանաբար, կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից տասնմեկը ռազմական ծախսերն ավալացրել են մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը:
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը:
Այսօր խորհրդարանում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն միջոցներ են հատկացվել կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներին՝ ՏՏ ոլորտին, գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը:
«Երեկվա շինությունը միակը չէր, որտեղ իրականացվել են քանդման աշխատանքներ, պարզապես երեկվանը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում»:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին:
«Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին (մսի վաճառքի կետ, Երևան) և Մարինե Աֆրիկյանին (հանրային սննդի կետ, Էջմիածին) վերսկսել աշխատանքային գործունեությունը:
Հայ հեղափոխական դաշնակցությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ իրենց ձայնը վճռորոշ չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ:
Նիկել Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր խնդիրն է՝ օգնել մարդուն, որ նա ոտքի կանգնի, ուղղի մեջքը եւ արդար քրտինքով արժանապատիվ եկամուտներ վաստակի»:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե տարածքների նկատմամբ վերահսկողության ադրբեջանական ընկալումը այդպիսին է, անգամ պաշտոնական, ապա ես կարող եմ վստահությամբ ասել, որ մենք շարունակում ենք վերահսկել նախիջևանյան բոլոր նշված տարածքները, մի բան էլ ավելին»: