Հրդեհ Հանքավան գյուղում
Նոյեմբերի 13-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջրառատ թաղամասի «Բաբխան» կոչվող տարածքում այրվում է մոտ 7000 քմ խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 14:10-ին: