![](/banners/BeFunky-design.jpg)
Էրեբունու անձնագրային բաժանմունքում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Kalanq.jpg)
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Էրեբունու անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Էդվարդ Հ.-ն, որը հոկտեմբերի 24-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: