Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 15-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է հաջորդ տարի առաջընթացի հասնել միությունից դուրս երկրներից բարձր որակավորում ունեցող կադրերի համար Եվրամիությունում (ԵՄ) բնակության եւ աշխատանքի համար «կապույտ քարտերի» տրամադրման համակարգի բարենորոգման ուղղությամբ:
Բնական յուղաներկերի արտադրությունը Գյումրիում արդեն մեկնարկել է:
Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն աշխարհում մահացության հիմնական պատճառներից են:
Արցախի պողոտայի թիվ 147 էլեկտրասյան դիմաց Երևանի բնակիչ, 56-ամյա Կամո Եղոյանը իր վարած Opel մակնիշի 35 CR 863 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 59-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած, սակայն այդ պահին կայանված վիճակում գտնվող ГАЗ 32213 մակնիշի 4079 Տ երթուղային տաքսուն:
Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակության ներկայացուցիչները քննարկումներ են իրականացնում Հայաստանի բնապահպանական գերատեսչության իրենց գործընկերների հետ։
Նոյմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել կենդանաբանական այգում զեբրի անկման առնչությամբ:
Չինաստանում Հանուն Համացանցում տարածվող տեղեկատվության մաքրության պայքարի շրջանակներում իշխանությունները փակել են ավելի քան 9,8 հազար օգտահաշիվ, որոնք անհավաստի եւ վնասակար տեղեկատվություն էին տարածում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել 20-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Ովքեր ասում են՝ ծայրահեղական են, պետք է փաստեր բերեն, թե ինչո՞ւ են այդպես կարծում: Երևի նկատի ունեն ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում մարդկանց զոհվելու հանգամանքը»:
Ցուցակների վերջնական կազմմանը և ԿԸՀ ներկայացնելուն հաշված ժամեր են մնացել (վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00)։
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է՝ ինչու չի համաձայնել գլխավորել «Ռեալը»:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համալսարանի ռեկտորի ընտրության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել 30-ամյա երիտասարդի՝ Հայկ Սիրադեղյանի սպանության համար Ալավերդի քաղաքի բնակիչ Գարիկ Դալլաքյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսին հավակնում են 5 ակումբներ:
Եվրամիությունում կասկածում են, որ ԵՄ կողմից սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրամադրվող գումարը նպատակային է բաշխվում:
ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում գտնում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից էր Ռիադին զեկուցում է առաջադրանքի կատարման մասին, մատնանշում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդի մեղսակցությունը լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը:
Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ բաց նամակով են դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան է սպասում Եվրամիությունից: