Նոյեմբերի 13-ին ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու:
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Էդգար Ղազարյանին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս ադրենալինի պակաս չուներ, և դարձյալ դրա բավարար չափաբաժինն ապահովեց «Լույս» խմբակցությունը ներկայացնող Անի Սամսոնյանը, որի թիրախն այս անգամ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Արման Աբովյանն էր։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
«Բոլոր ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանն» ունենալու է ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներ, նաև լինելու ենք համամասնական ընտրարշավով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Անձնակազմի գործողությունները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 13-ից 15-ը 3-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մախսուդյանի գլխավորությամբ հրաձգային գումարտակի կազմով անցկացվում է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն:
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիմացություն է: Չկա նման բան:
«Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին»:
Միացյալ Նահանգներն ի զորու չէ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության օդային եւ ծովային նավատորմի աշխատանքը:
2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքացիները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բազմաթիվ դիմում-նամակներ էին փոխանցում՝ աջակցություն խնդրելով իրենց տարատեսակ խնդիրների լուծման հարցում: Այդ աջակցությունը հիմնականում ֆինանսական բնույթի էր:
Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարելու մշակույթի ձևավորումը. ՊԵԿ-ը 2019 թվականին նախատեսում է սկսել ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գործընթացը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդրանում հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում խոսում էին այն մասին, որ ընտանիքներում բռնությունները պետք է խստագույնս պատժվեն, երբ ընդունում էին Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը, հայտարարություններ էին հնչում, թե մի խառնվեք մեր ընտանեկան մենթալիտետին և մի փորձեք մեր ազգային կարծրատիպերը քանդել։
«Ռեյտինգային ընտրացուցակները, այդուհանդերձ, որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները։ Ինչքան էլ ասենք, խոսենք և վստահ լինենք, որ չի լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, միևնույն է, անպայմանորեն աշխատելու է տեղի թաղային հարաբերությունների սինդրոմը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ալյանս» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միավորվելու որոշում է կայացրել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «կարմիր գծերին» և այն խոսակցություններին, որ նախկինում քննադատում էր դրանք, իսկ քաղաքապետ դառնալուց հետո որոշել է «կարմիր գծերից» գոյացած գումարն ուղղել մանկապարտեզների բարեկարգմանը, նշեց, որ «կարմիր գծերի» հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները և գան ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի մայրաքաղաքի բնակիչներին։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ։
«Իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ թեկնածություն դնում, թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը:
«Կներեք, մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք և նմանատիպ գնահատականներն իմ համար ընդունելի չեն: Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից»:
«Մենք արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ։ Սա հստակ հայտարարություն է, որովհետև և՛ նախարարը, և՛ ՀԾԿՀ ղեկավարն արձանագրեցին, որ ռեալ կան այն գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականացնել»:
«Սիրով կփակեմ այդ խաշի հաշիվը, որովհետև վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն է լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերին՝ հավաքվել խաշի սեղանի շուրջ և հաշիվը կփակի նա, ով կանցնի հաջոդր ԱԺ:
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում առաջարկ եղավ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կամ Վարդանանց փողոցի փակուղին անվանափոխել լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի անունով։
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա:
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: