«Սկզբունքը եղել է պրոֆեսիոնալիզմը, քաղաքական անցած ճանապարհը, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հրաժարվելով անդրադառնալ, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կոնկրետ լրագրողների ընդգրկումը ինչո՞վ է պայմանավորված:
Ամերիկյան բանակը մի քանի տարվա ընթացքում մեծ հզորության լազերային զենք կստանա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նոյեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, Խորենացու փողոցի թիվ 24/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գուրգեն Ա.-ին, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ որպես կալանքից խուսափող դատապարտյալ:
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։
Ստեփանծմինդա-Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենանաների համար։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում:
«Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, որպես պատգամավորի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:
Նոյեմբերի 14-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, անհայտ անձը, բաց դռնով մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ:
«168 Ժամ» թերթի և 168.am-ի տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու:
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալու ժամանակ, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար անհասկանալի է, թե ինչու է «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրով» շինարարությունը սկսվել ամենադյուրին հատվածներից: Ներդրումային պլանները տեղաբաշխելու են Սիսիան-Քաջարան հատվածում. մեկ թունելի և երկու կամրջի շինարարությամբ շուրջ երկու ժամով և 55 կիլոմետրով կրճատելու են Սիսիան- Քաջարան հատվածում անցողունակությունը:
Ֆուտբոլի Հայաստանի միչև 19 տարեկանների թիմի հայտացուցակում փոփոխություններ կան:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրությունների մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․
Աղբի վերամշակման գործարանի արտադրանքը մեծ պահանջարկ ունի հայաստանյան շուկայում:
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը և 67-ամյա ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել»-ի 67-ամյա ուղեւոր Սամվել Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը, սակայն այս առումով ներկայացնում է նաև իր վերապահումներն ու առաջարկները:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ ԲՀԿ ցուցակից: Այսօր 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անգամ չգիտի՝ ինքը ցուցակում որերորդն է:
Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։
Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի պիլոտային ծրագիրը Հայաստանի 2-3 մարզերում կներդրվի 2019թ.: Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։
Ոստիկանները հայտնաբերել են հանցագործություն պարտակելու մեղադրանքով հետախուզվողի:
Չինաստանը պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը, եթե ցանկանում է խուսափել «տոտալ սառը պատերազմից» ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների հետ:
Ընդդիմադիր կուսակցություների միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Կասպիում կայացած հանրահավաքում ասել է, որ քվեարկության երկրորդ փուլում քաղաքացիները կգան ընտրական տեղամասեր ու կհրաժարվեն կոռուպցիայի, բռնության ու բնակչության ահաբեկման քաղաքականությունից, որն իրականացնում են իշխանությունները:
Քեւին Մակքարթին (կոնգրեսական Կալիֆոռնիայի նահանգից), ամենայն հավանականությամբ, կընտրվի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: