![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, և մոտ 10 դրամ ավելի թանկ է ստացվում». ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/garegin-baxramyan-1.jpg)
«Իրանը՝ որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև ինքը, որպես երկրորդ սնուցում՝ կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով գազի այլընտրանքային աղբյուրների մասին:
Ըստ նրա՝ Իրանից գնային առաջարկ չի եղել, եղել է իրանական ընկերությունների կողմից, սակայն իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, և մոտ 10 դրամ ավելի թանկ է ստացվում:
Գ. Բաղրամյանը հրաժարվեց հստակ նշել՝ գազի սակագնի նվազեցման հնարավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Նա նշեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է խնդիրը, և բանակցությունները գնում են նվազեցման վերաբերյալ: