Բաժիններ՝

Տեսանյութում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ըստ ՓԲ ընկերության ներկայացուցչի հաղորդման՝ 2018թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից մեկի խանութից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, միմյանց օժանդակելու շնորհիվ, առերևույթ գաղտնի հափշտակել են տղամարդու մեկ զույգ կոշիկ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն) հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս