ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր

Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունի, այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առչվող հարցեր։ Առանձնացվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք կարտահայտվեն 2019 թվականի հայ-հունական երկկողմ համագործակցության ծրագրում։

Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի տանկային ուսումնական կենտրոն, որտեղ` բարձրաստիճան հյուրերի պուրակում, որպես խաղաղության խորհրդանիշ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ձիթենի է տնկել: Պատվիրակությունն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայում սովորող հայ կուրանտների հետ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աթենքում անցկացվող ճգնաժամերի կառավարման և անվտանգության միջազգային ռազավարական «Աթինա 2018» համաժողովի աշխատանքներին։

Տեսանյութեր

Լրահոս