Բաժիններ՝

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրության վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համալսարանի ռեկտորի ընտրության վերաբերյալ հայտարարություն է տարածել:

««Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (պետական գրանցման համարը՝ 222.160.699243, ՀՎՀՀ 01507028, գտնվելու վայրը՝ ՀՀ, Երեւան, 0009, Տերյան փողոց, թիվ 74. այսուհետ նաեւ՝ Հիմնադրամ կամ Համալսարան), ի դեմս Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի (այսուհետ նաեւ՝ Խորհուրդ) հայտարարում է Համալսարանի ռեկտորի (այսուհետ նաեւ՝ Ռեկտոր) մրցույթ:

Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` Խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

Խորհրդի նիստը գումարվում է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին՝ Համալսարանի գտնվելու վայրում:

Ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ: Ռեկտորի թեկնածու կարող է առաջադրվել և ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բարձրագույն ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեության փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ: Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը`

ա) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

բ) որին օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել,

գ) որը նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները Խորհրդին ներկայացնում են.

1. դիմում, որը պարունակում է նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

2. 3×4 չափի լուսանկար,

3. քաղվածք աշխատանքային գրքույկից,

4. համառոտ ինքնակենսագրություն,

5. բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականների պատճեններ,

6. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

7. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

8. հրատարակված գիտական աշխատանքների ցանկ,

9. բնութագիր` վերջին աշխատավայրից (դիմողի ցանկությամբ),

10. հավակնորդի գործունեության ծրագիր (ՀԱԱՀ զարգացման հայեցակարգ)` փակ և կնքված փաթեթով:

Դիմումները՝ կից փասթաթղթերով, առձեռն ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվում են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ը: Փոստային առաքման միջոցով ուղարկվելու դեպքում դիմումն ու փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք Համալսարանում ստացվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ը:

Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում Խորհրդի քարտուղարը կատարում է ստանալը հավաստող նշագրում` հավակնորդի դիմումի օրինակի վրա: Փաստաթղթերի՝ փոստով ստացման դեպքում փաստաթղթերն ընդունող մարմինը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին: Հայտերն ընդունելիս Խորհրդի քարտուղարը ստուգում է սահմանված փաստաթղթերի առկայությունը: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում հավակնորդը տեղեկացվում է այդ մասին նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` 1 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով: Թերությունները կարող են վերացվել (անկախ փաստաթղթերի վերստին ներկայացման եղանակից) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ը:

Հավակնորդի գործունեության ծրագրի (ՀԱԱՀ զարգացման հայեցակարգի) փաթեթը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո բացվում է՝ Խորհրդի անդամներին, այլ փաստաթղթերի հետ, ներկայացնելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս