Պրեմիեր լիգայի հաղթողների հավակնորդները՝ ըստ Պեպ Գվարդիոլայի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսին հավակնում են 5 ակումբներ:
«Կարծում եմ՝ տիտղոսին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» և նույնիսկ՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»: Մենք ընդամենը երկու միավորով ենք նրանցից առաջ:
Նախորդ մրցաշրջանում մենք չկարողացանք միավորներ հավաքել «Էնֆիլդում», այս մրցաշրջանում ոչ-ոքի խաղացինք: Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք «Մանչեսթեր Յունայթեդին» արտագնա խաղում, իսկ այս մրցաշրջանում հաղթեցինք:
Հանդիպումների մեծ մասը մենք լավ ենք խաղում, բայց ես շատ բաներ եմ տեսնում, որոնք մենք կարող ենք բարելավել:
Հիմա միայն նոյեմբեր է: Առջևում շատ հանդիպումներ կան: Ավարտված չէ դեռ առաջին շրջանը: Մինչև մրցաշրջանի ավարտը շատ բան կարող է պատահել»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:
12 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը