Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական և տարածքային ցուցակները:
Անգլիայի Պրեմիեր լիգայի գործադիր կոմիտեն ընտրել է կազմակերպության նոր գործադիր տնօրենին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պայքարելու են, որ առաջիկա ընտրություններում ոչ ոք, անկախ կուսակցական պատկանելիությունից, փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել:
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք անգամ Գյումրուց և Շիրակից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, տասը տարուց ավելի եղել եմ ԱԺ-ում և խորապես տիրապետել եմ մարզի և քաղաքի խնդիրներին, պատգամավորական մանդատը ծառայեցրել եմ բացառապես քաղաքի, մարզի և ժողովրդի խնդիրներին:
Խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը ուղիղ աշխատանք է իրականացնում թաղման բյուրոների հետ, որոնք տիրապետում են մահացած անձանց մասին առաջնային տեղեկատվությանը:
Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելու են մի շարք հարցեր, դրանց շրջանակում է լինելու նաև Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների սակագների հարցը:
Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրման գործընթացը կդյուրացվի:
Եվրախորհրդարանականները դատապարտել են Վրաստանի նախընտրական արշավը, որն աչքի է ընկել ատելության դրսեւորումներով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ադրբեջանի Սամուխի շրջանի էլեկտրակայանում նոյեմբերի 14-ի առավոտյան գրանցված պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Որ պահին որ չլսեք տաքսի ծառայությունների անունը, այդ պահից 100 դրամի մասին մոռացեք: Մեկ կիլոմետրը կլինի 150-200 դրամ, մինիմալ վճարն էլ՝ 1000 դրամից ոչ պակաս: Սա միակ բանն է, որը թույլ կտա բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը: Մինչև հիմա դրա գինը որ չի բարձրացել՝ սանձող հանգամանքը եղել են տաքսի ծառայությունները, ոչ թե ժամանակին արվող ցույցերը»:
«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 17 պատգամավորի թեկնածուների ցանկը հայտնի է։
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը ընկերական խաղում զիջել է Հոլանդիայի հավաքականին:
Իրանում նոյեմբերի 14-ին կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել երկու մարդու, որոնց իշխանությունները մեղադրել են արտարժույթի եւ ոսկեդրամների հետ կապված մեքենայությունների մեջ:
ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են օրենքով արգելել բուքմեյքերական ընկերությունների, տոտալիզատորների, ինտերնետային վիճակախաղերի գործունեությունը:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները դարձան Վաշինգտոնի սխալը, որն անտարակույս կբերի ամերիկացիների պարտությանը:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում տհաճ անակնկալներ չկան, այն քաղաքական և քաղաքացու սպասելիքներն արդարացնող ցուցակ էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունն էլ՝ Սահմանադրությունը կա, ամանումը չկա: Բայց ո՞վ է այս ամենի մասին մտածում: Կարևորը՝ այն հեղափոխականները, որ մանդատի համար շարք են կանգնել»:
Ճապոնիայի նախարար Յոսիտակա Սակուրադան, որը նախարարների կաբինետում պատասխանատու է կիբեռնետիկական անվտանգության խնդիրների համար, խորհրդարանի ստորին պալատում անցկացված բանավեճերի ընթացքում խոստովանել է, որ չի կարողանում օգտվել անհատական համակարգչից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր էդնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով:
ՀՀԿ անդամ, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե քանի կուսակցություն է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հանրությունը գործ ունի երկու բևեռացված առասպելների հետ, մեկը՝ Նիկոլ Փաշինյան հեղափոխականն է, մյուսը՝ Հանրապետական կուսակցությունը՝ հակահեղափոխական։
Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը Հանրապետական կուսակցության ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Պրահան չի կատարի միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, որի ընդունումն սպասվում է դեկտեմբերին:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավագ Գաբրիելյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաշված ժամերի ընթացքում, բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը:
Դիարբեքիրի պատմական հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ավերման եզրին է։ Իր պատմության ընթացքում պատմական կառույցը ծառայեցվել է որպես հացահատիկի ամբար, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անվանումը։
«Իմ քայլը» դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական ու տարածքային ցուցակները: