Բաժիններ՝

Վանա լճում նոր ձկնատեսակ է հայտնաբերվել

Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։

Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։

Ինչպես հայտնի է մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մեկն է։

Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից կա նաև այլ ձկնատեսակ և իրենք ուսումնասիրություններ են կատարում նոր տեսակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ։

Ըստ նախնական եզրակացության ձուկը պատկանում է «Օxynoemacheilus genusuna» տեսակին, և այժմ աշխատանքներ են տարվում նրանց բնակության հիմնական վայրերը տեղորոշելու նպատակով:

Աշխատանքային խումբը, որի մեջ ընդգրկված են համալսարանի ռեկտորներ, պրոֆեսորներ, դասախոսներ տարբեր համալսարաններից, մտադիր է այս ուսումնասիրությունը ընդլայնել, դարձնել մեծ նախագիծ, որի արդյունքների ամփոփման ժամանակ կհրապարակվեն Վանա լճի կենդանական աշխարհին վերաբերող մանրամասն տեղեկություններ։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930