Բաժիններ՝

Չինաստանում իշխանությունները շուրջ 10 հազար վնասաբեր ինտերնետ-օգտահաշիվ են փակել

Չինաստանում Հանուն Համացանցում տարածվող տեղեկատվության մաքրության պայքարի շրջանակներում իշխանությունները փակել են ավելի քան 9,8 հազար օգտահաշիվ, որոնք անհավաստի եւ վնասակար տեղեկատվություն էին տարածում: Այդ մասին հայտնել է Չինաստանի կիբեռտարածության վարչությունը:

Օգտահաշիվները փակվել են խախտումների համար, որոնք դրսեւորվել են այն բանում, որ դրանք «տարածում էին քաղաքականապես վնասակար տեղեկատվություն, Չինաստանի կոմկուսի պատմության չարամիտ նենգափոխում, հերոսներին ու ազգի վարկին վերաբերող զրպարտանք»,- ասված է այն կառույցի տարածած հայտարարության մեջ, որը համակարգում է երկրում Համացանցի գործունեությունը:

Վարչությունը նաեւ Չինաստանի խոշոր սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Tencent՚s Wechat-ը եւ Weibо-ն, նախազգուշացրել է իրենց հարթակներում անկախ զանգվածային լրատվամիջոցների թվում «ոչ քաղաքակիրթ աճի» եւ «ամեն տեսակ քաոսի» անթույլատրելիության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս