Բաժիններ՝

«Ես նախընտրեցի սպասել մինչև հունիս». Կոնտեն՝ «Ռեալի» մասին

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է՝ ինչու չի համաձայնել գլխավորել «Ռեալը»:

«Հաշվի առնելով, թե ինչպիսի մարզիչ եմ ես, նախընտրեցի նոր աշխատանքին սպասել մինչև հունիս: Բայց ով գիտի, գուցե 2-3 ամիս հետո ինձ մոտ հայտնվի մարզելու ցանկություն, և ես հերքեմ այն, ինչ ասացի:

Որտե՞ղ եմ տեսնում ինձ ապագայում: Տվյալ պահին ես տանն եմ (ծիծաղում է): Ես սովորում եմ, նայում եմ խաղեր, հետևում եմ գործընկերներիս աշխատանքին: Լիովին ընդունում եմ, որ կարող եմ վերադառնալ Իտալիա: Ես իտալացի եմ և երջանիկ եմ այստեղ, բայց նաև չեմ բացառում, որ կարող եմ արտերկիր մեկնել»,- Կոնտեին է մեջբերում As-ը:

Հոկտեմբերի 31-ին տեղեկություն էր հայտնվել, որ իտալացին հրաժարվել է գլխավորել «Ռեալ Մադրիդը» Ժուլեն Լոպետեգիի հեռացումից հետո:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս