Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ օրենք ընդունել սահմանների պաշտպանության վերաբերյալ եւ դադարեցնել միգրանտների հոսքը, որոնք Մեքսիկայից անօրինականորեն հայտնվում են ԱՄՆ-ի տարածքում։
Նման իրավիճակներում կանխատեսումներ անելը շատ բարդ է, և երևի թե՝ նաև անիմաստ, որոհետև բազմաթիվ անհայտ գործոներ կան այս առումով, և մենք չենք կարող իմանալ, թե արդյունավետ շարժում սկսելու համար ինչ նպաստավոր կամ խոչընդոտող գործոներ կարող են ի հայտ գալ ընթացքում։
Իսրայելը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության հետ պայմանավորվել է արեւմտյան երկրներում աֆրիկացի ավելի քան 16 հազար միգրանտների վերաբնակեցման շուրջ եւ համաձայնել է օրինականացնել մնացածների կեցությունն իր տարածքում:
«Այսա Խաչատրյանի հայտարարությունից 3 ժամ հետո անմիջապես արձագանքել ենք, եթե հաշվենք այն ժամանակը, որ մենք ծախսել ենք տեսանյութին ծանոթանալու և աշխատավայր հասնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշել է տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում:
«Դա հրաշալի բան է, բայց կարծում եմ՝ մեր օրակարգն ուրիշ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի մասին:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված մայոր Սուրեն Մելքումյանի հիշատակին այսօր Հադրութի շրջանի Տումի համայնքում տեղի է ունեցել խաչքարի և ցայտաղբյուրի բացման արարողություն:
Առնվազն 18 մարդ է զոհվել, 84-ը՝ վերքեր ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում Մայդուգուրի (Բոռնոյի նահանգի վարչական կենտրոն) քաղաքի վրա«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է վերացնել եկամտահարկի վերադարձը միայն կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում կիրառելու սահմանափակումը:
«Միշտ հպարտ եմ եղել եւ հպարտ եմ, որ ունեմ Նորոյի նման որդի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է 2 տարի, բայց տիկին Նունեն հրաժարվում է որդու մասին խոսել անցյալով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է «Բոյակա Չիկո»-ի հերթական խաղին:
Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները:
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատվում են բավարար:
Հարցը, թե որքան հեռու կարող են գնալ դիվանագետների փոխադարձ արտաքսումները, Ռուսաստանից չի կախված, պետք է կանգ առնի Արեւմուտքը:
«Հակառակորդն այլևս ի վիճակի չէ ռազմական գործողություն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է։ Պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներն իրականացնում ենք այդ ուղղությամբ»,:
«Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորման անդամներով ավտոբուսներն սկսել են մեկնել Արեւելյան Ղութայի Դումա քաղաքից:
Ապրիլի 2-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ապաէսկալացման գոտների աշխատանքի ապահովման լրացուցիչ հնարավոր միջոցները:
«Այն, որ Հայաստանում կա այլ պետության ռազմաբազա, ինքնին հարցեր է առաջացնում, և այդ հարցերին պետք է սպառիչ պատասխաններ տրվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ՀՀ-ում ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի բանակային ավիացիայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել բարդ եղանակային և գիշերային պայմաններում:
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ռուսաստանի փոստի» անօդաչուն ապրիլի 2-ին թեստային գործարկման ընթացքում չի կարողացել բեռն Ուլան Ուդեից հասցնել Բուրյաթիայի Տարբագատայ շրջանային կենտրոն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի` Կոսովոյում գործող դպրոցների 5 ուսուցիչ:
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի սցենարիստ եւ պրոդյուսեր Սթիվեն Բոչկոն:
Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժը հանդիսացող «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» արտաքին հարցերով պատասխանատու նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտնել է, որ իր 13-ամյա որդուն վտանգ է սպառնում:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին փոխանցեցին ապրիլյան պատերազմին զոհված սպա Արմենակ Ուրֆանյանի մոր դժգոհությունը, որ իր որդուն ազգային հերոսի կոչում չեն տվել։
Ֆրանսիայի իշխանությունները 50 զինվորական են ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել G20-ի գագաթնաժողովն անցկացնել Օսակա քաղաքում 2019 թվականի հունիսի 28-29-ին:
Պեկինի օդում PM-2,5 մանր կարծր մասնիկների պարունակության մակարդակը, որը ծխամշուշի հիմնական աղբյուրն է, ապրիլի 2-ին հասել է323 մկգ/խոր մետրի: