Բաժիններ՝

Պուտինը, Ռոուհանին և Էրդողանը կքննարկեն Սիրիայում զինադադարի ամրապնդման միջոցները

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ապաէսկալացման գոտների աշխատանքի ապահովման լրացուցիչ հնարավոր միջոցները:

Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ապրիլի 3-4-ը Պուտինի Թուրքիա կատարելիք այցի ծրագիրը: «Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի այն համաձայնությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել 2017 թվականի նոյեմբերի 22-ին Սոչիում կայացած առաջին եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով:

Պլանավորված էկարծիքների փոխանակում հնարավոր լրացուցիչ միջոցառումների շուրջը Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման, ապաէսկալացման գոտիների գործունեության ապահովման, հումանիտար խնդիրների լուծման եւ քաղաքական կարգավորման առաջմղման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30