«Բացվել է մի նոր հնարավորությունների դաշտ». Լարիսա Ալավերդյանը՝ ԼՂՀ հիմնախնդրի մասին

«Այն, որ Հայաստանում կա այլ պետության ռազմաբազա, ինքնին հարցեր է առաջացնում, և այդ հարցերին պետք է սպառիչ պատասխաններ տրվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց  «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ՀՀ-ում ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին:

Լ. Ալավերդյանը չի գտնում, որ այդ հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել. «Կա միջպետական պայմանագիր, որը կնքվել է դեռ առաջին նախագահի ժամանակ, այնտեղ կան այնպիսի հոդվածներ, որոնք նախատեսում են կամ թույլ են տալիս այդ հարաբերությունների որոշակի ընդլայնում: Ես՝ որպես քաղաքացի, համոզված եմ, որ այն իրարամերժ մոտեցումները, որ այսօր գոյություն ունեն Հայաստանում, դա իրազեկվածության պակաս է: Ես կարծում եմ՝ իշխանությունները պետք է օր առաջ բոլոր հարցերի պատասխանները տան»:

Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ Լ. Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանի ծրագիրը տապալվեց հայ զինվորների շնորհիվ. «Այն, որ վերցրել են կամ չեն վերցրել, դա ընդամենն կորզածն է: Բակո Սահակյանի հրավերքը Վաշինգտոն մի նոր ազդակ է: Դա խոսում է այն մասին, որ բացվել է մի նոր հնարավորությունների դաշտ, և այդ հնարավորություններից պետք է օգտվել այնքան, ինչքան դու կարողանում ես, մի քիչ էլ ավելի: Մյուս առումներով՝ ո՛չ Մադրիդյան սկզբունքների մի ստորակետն է փոխվել, ո՛չ էլ այն հիմնախնդիրը, որը եղել է: Մենք պետք է սպասենք նոր զարգացումների»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս