Բաժիններ՝

«Ջեյշ ալ-Իսլամ»-ի զինյալների առաջին խումբը լքել է Արևելյան Ղութայի Դումա քաղաքը. Al Ekhbariya

«Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորման անդամներով ավտոբուսներն սկսել են մեկնել Արեւելյան Ղութայի Դումա քաղաքից: Այդ մասին հայտնել է Սիրիայի Al Ekhbariya կառավարական հեռուստակայանը: Նրա տեղեկատվությամբ՝ զինյալների առաջին խումբը՝ ընտանիքների հետ, փախստականների Էլ-Վաֆիդին ճամբարի մերձակա հումանիտար միանցքով մեկնել է դեպի ստուգման վայր:

Այնուհետեւ ավտոբուսները կուղեւորվեն դեպի Դամասկոս-Հոմս ճանապարհի վրա գտնվող հավաքատեղի, որպեսզի օրվա երկրորդ կեսին ավտոշարասյունով մեկնեն Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաք՝ Սիրիայի հյուսիսում: Ըստ հեռուստակայանի տեղեկությունների, այնտեղ հասնելու համար կպահանջվի 9 ժամ:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-ից Էլ-Վաֆիդին հումանիտար միջանցքը «բաց էոչ միայն Դումա բնակավայրը լքող խաղաղ բնակիչների, այլեւ անօրինական զինված կազմավորումների զինյալների համար՝ իրենց ընտանիքների անդամների հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30