
Անօդաչուով բեռը տեղ հասցնելու «Ռուսաստանի փոստի» առաջին փորձը ձախողվել է

«Ռուսաստանի փոստի» անօդաչուն ապրիլի 2-ին թեստային գործարկման ընթացքում չի կարողացել բեռն Ուլան Ուդեից հասցնել Բուրյաթիայի Տարբագատայ շրջանային կենտրոն: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում: Թռիչքի ընթացքում ապարատն ընկել է գետնին:
«Փորձն անհաջող էր: Բայց դա նույնպես արդյունք է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա չի ճշտել պատահարի մանրամասնությունները: Ինչեպս հաղորդվել է, այդ թռիչքը պետք է դառնար «Ռուսաստանի փոստի» անօդաչուի առաջին թեստային չվերթը երկրում: Հետագայում անօդաչու թռչող ապարատները պլանավորվում է օգտագործել ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններում դժվարամատչելի շրջաններ բեռներ առաքելու համար: