Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Գործարանային մետրոյի կայարանի մոտ

Ապրիլի 2-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի վերջնամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի 55 NN 335 և «BMW» մակնիշի 77 GA 779 պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս